Բաժիններ՝

Մասնագետները սովորել են մահը կանխատեսել 90 տոկոս ճշգրտությամբ

Սթենդֆորդի համալսարանի մասնագետները մարդու մահվան ժամանակը կանխատեսելու համար որոշել են արհեստական ինտելեկտ օգտագործել։ Գիտնականների մշակած համակարգչային ծրագիրը մարդու մահվան ժամանակը շատ արագ և ճշգրիտ է որոշում։ Ըստ The Deccan Chronicle-ի՝ այս ծրագիրը կարող է օգնել անբուժելի հիվանդներ ունեցող բժիշկներին։

Ծրագրի ստեղծման համար հետազոտողները վերլուծության են ենթարկել 160.000 հիվանդների տվյալներ։ Գիտնականները սկզբում ուսումնասիրել են այդ հիվանդների ախտորոշումների ու ստացած բուժումների մասին տեղեկությունները, այնուհետև ալգորիթմ են կազմել և պարզել, թե 40 000 հիվանդներից ով կմահանա առաջիկա 3-12 ամիսների ընթացքում։ Ծրագիրը մահը կանխատեսել է 90 տոկոս ճշգրտությամբ։

Ըստ մասնագետների՝ նոր ծրագիրն առաջիկայում կարող է ներդրվել հիվանդանոցներում, սակայն գիտնականներն ընդգծում են, որ միայն ծրագրի տվյալների վրա հիմնվել չի կարելի և, ցանկացած դեպքում, անհրաժեշտ կլինի լսել բժիշկների մասնագիտական կարծիքը յուրաքանչոյւր դեպքի վերաբերյալ։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս