Բաժիններ՝

Մանկական երկաթուղին վերադարձվում է Երևանի քաղաքապետարանին․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձավ Երևանի մանկական երկաթուղու  շուրջ բարձրացած հարցերին՝ նշելով, որ տարածքը վերադառնում է Երևանի քաղաքապետարանին։ Երևանի ավագանու նիստի ընթացքում նա շեշտեց, որ քաղաքապետարանը մերժել է այդ տարածքում հյուրանոցային համալիր կառուցելու ներդրումային ծրագիրը՝ պահպանելով տարածքի հատուկ կարգավիճակը։

Տիգրան Ավինյանը հերքեց սոցիալական ցանցերում տարածված այն պնդումները, թե իբր Մանկական երկաթուղին ոչնչացվում է։

«Իրականում սեփականատերը ինչ-որ գույք է ջարդում, ինչը մեզ համար անհասկանալի է։ Մենք ուսումնասիրում ենք, թե այդ գույքը նրա՞ն է պատկանում, թե՞ ոչ, բայց ուզում եմ հստակ ասել՝ Մանկական երկաթուղին ոչ թե ոչնչացվում է, այլ վերադարձվում է Երևանի քաղաքապետարանին»,- նշեց Ավինյանը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս