Մի զարմացեք, երբ հանցագործություն կատարած անձինք, քայլ առ քայլ հիմնավորեն իրենց արարքի անխուսափելիությունը և իրենց այդ ամենի մեջ որպես տուժող ներկայացնեն․ Տարոն Սիմոնյան

Իրավաբանական գիտությունների թեկնածու, միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի զարմացեք, երբ հանցագործություն կատարած անձինք (և հատկապես՝ տգիտության ու անբարոյականության քարոզիչները), քայլ առ քայլ հիմնավորեն իրենց արարքի անխուսափելիությունը և իրենց այդ ամենի մեջ որպես տուժող ներկայացնեն:

Ռասկոլնիկովի ականջը կանչի, բայց մենք՝, որպես շատերից ավել կյանքի փորձ ունեցող ազգ, կարող էինք չկրկնել շատերին հատուկ սխալը և ոճիրն ու պատիժը չխառնեինք տեղերով: Գլխներիս պատիժ չբերեինք, որ հետո ստիպված լինեինք մարսել ոճիրը …

Ամեն դեպքում դեռ կանք: Հետևաբար դեռ հնարավորություն ունենք նախ ախտերոշել մեր խնդիրները և հետո միայն՝ ուղեղով լուծել»:

Տեսանյութեր

Լրահոս