Նոր Հաճնում շենքի բակում հայտնաբերվել է 25-ամյա տղայի մարմին
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի Թումանյան 3-րդ շենքի մուտքի մոտ տղամարդու դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Նոր Հաճն քաղաքի բնակիչ 25-ամյա Տ․ Մուսոյանն է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն մարմինի վրա կա սուր կտրող-ծակող առարկայի հարվածի հետք, իսկ մարմնի մոտ հայտնաբերվել են արնանման հետքեր։
Պարզվել է ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ՝ հայտնաբերել են նրան, ում սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Նաիրիի բաժին։
Կասկածյալը Նոր Հաճն քաղաքի բնակիչ 19-ամյա Գ․ Կարապետյանն է և հայտնաբերվել է նաև հանցագործության գործիքը։