![](/banners/BeFunky-design.jpg)
Ռուսաստանը հայտարարել է, որ Ուկրաինան մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 12 հազ․ մարտիկ է կորցրել
![](https://168.am/wp-content/uploads/2024/07/Ukraina.png)
Ուկրաինայի զինված ուժերը հատուկ ռազմական գործողության գոտում մարտերի ընթացքում ուկրաինական բանակի ավելի քան 12 հազար զինվորական են կորցրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հատուկ գործողության գոտում բոլոր ուղղություններով Ուկրաինայի զինված ուժերի կորուստը կազմել է 12090 մարդ, գրում է «Комсомольская правда»-ն։ Գերատեսչությունը հայտնել է նաև, որ մեկ շաբաթվա ընթացքում 87 ուկրաինացի զինծառայող է հանձնվել Ռուսաստանի զինված ուժերին։