![](/banners/BeFunky-design.jpg)
Օրբելի փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ մահվան և դեպքի հանգամանքները պարզվում են
![](https://168.am/wp-content/uploads/2024/12/imgonline-com-ua-Resize-NzDz1yzbBQBRv.jpg)
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Օրբելի փողոցում տղամարդու դի կա։ Հայտնում է Shamshyan.com-ը:
Ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն փողոցի բնակիչ 69-ամյա Գեորգի Ս․-ն է։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար՝ պարզվում է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա 9 հարկանի շենքի տանիքից կամ անզգուշաբար վայր է ընկել, կամ իրեն ցած է նետել։