Բաժիններ՝

Արարատի մարզում բախվել են «Mitsubishi Chariot»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. 2 հոգի տեղափոխվել է ԲԿ

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Քաղցրաշեն-Նարեկ ճանապարհին բախվել են «Mitsubishi Chariot» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս