Բաժիններ՝

«Վանաձոր» ԲԿ-ի բժիշկները փրկել են շմոլ գազից թունավորված ընտանիքի կյանքը

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 03։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քանի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ ովքեր պարզել են, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Վանաձոր քաղաքի «Տարոն 2» թաղամասի շենքերից մեկից և վիրավորներին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել 2-ին քաղաքացիները, 2-ին՝ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել Լոռու մարզի բնակիչներ 27-ամյա Անի Դ․-ն, 36-ամյա Տիգրան Դ․-ն, 39-ամյա Կարեն Ա․-ն և 57-ամյա Վերգինե Խ․-ն։Ֆոտոլրագրողի տեղեկություններով պարզվել է, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել «Էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Տարոնի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիետի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձինք ընտանիքի անդամներ են և նրանց կյանքը հնարավոր է եղել փրկել նախ հարևանների, ապա Վանաձորի շտապօգնության բժիշկների, փրկարարների և «Վանաձոր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի շնորհիվ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս