Բաժիններ՝

Մոլդովան պատրաստվում է ընտրությունների ժամանակ արտաքին միջամտության փորձերին

2023 թվականից Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայությունը բախվել է հանրապետությունում քաղաքական վերնախավերը փոխելու փորձերին, հետևաբար պատրաստվում է արտաքին միջամտության նոր փորձերի 2025 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայության պետ Ալեքսանդր Մուստյացեն։

«Նպատակը եղել և մնում է քաղաքական էլիտաների փոփոխությունը 2023 թվականից ի վեր։ Մոլդովայում ընտրական գործընթացներին ուղղված արտաքին միջամտության գործողությունների նախապատրաստման մասին պարբերաբար տեղեկացվել է։ Ներկայումս ծառայությունն աշխատում է մեծ ուշադրությամբ, քանի որ արտաքին միջամտության վտանգը դեռ պահպանվում է, և միանգամայն պարզ է, որ կինելու են միջամտելու փորձեր նաև 2025 թվականի խորհրդարանական ընտրություններին», – ասել է Մուստյացեն՝ ելույթ ունենալով խորհրդարանում։

Նրա խոսքով՝ Մոլդովան պարբերաբար ենթարկվում է հիբրիդային ազդեցությունների համալիրի, որն օգտագործում են կազմակերպված հանցավոր խմբերը, հատկապես մեծ բյուջեներով այլ ռեգիստրներում գրանցված հարթակները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031