Բաժիններ՝

Իսրայելը կգնի հինգ «Ռեշեֆ» հրթիռակիր ռազմանավ

Իսրայելի պաշտպանության նախարարությունը համաձայնագիր է կնքել իսրայելական խոշոր նավաշինական Israel Shipyards ընկերության հետ՝ շուրջ 780 միլիոն դոլար արժողությամբ հինգ «Ռեշեֆ» հրթիռակիր ռազմանավեր գնելու համար։ Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Իսրայելի ՊՆ գլխավոր տնօրեն Էյալ Զամիրը Թել Ավիվում հաստատել է գնման պայմանագիրը, համաձայն որի՝ պաշտպանության նախարարությունը Իսրայելի նավաշինարանից գնելու է հինգ ժամանակակից «Ռեշեֆ» հրթիռակիր նավեր՝ մոտ 780 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայությունը հավելել է, որ Իսրայելի նավաշինական գործարանը վեց տարվա ընթացքում կմատակարարի նոր նավեր և դրանց համար անհրաժեշտ պահեստամասեր։ Գործարքը նախատեսում է նաև պայմանագրի ժամկետի ավարտից հետո հետագա համագործակցության հնարավորություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031