Հակոբ Ասլանյանին հեռացրին ՔՊ-ից

Պարոն Ասլանյանը կուսակցության և խմբակցության կարգերը խախտելու պատճառով քիչ առաջ խմբակցության որոշմամբ հեռացվեց կուսակցությունից:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

Նա նշել է՝ քանի որ հայտնի հանգամանքներով պայմանավորված պարոն Աղազարյանը արտահոսքեր էր կազմակերպում խմբակցությունից, և որևէ մեկը, որ կպաշտպանի այդ պրոցեսը պետք է արժանանա այդ ճակատագրին:

Նա նաև նշեց, որ մանդատի պահով որևէ հստակություն չկա և նկատել է, որ պատգամավորը չի ցանկանում դնել իր մանդատը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Հակոբ Ասլանյանը հայտնել էր, որ ի աջակցություն Հովիկ Աղազարյանի ինքը ևս հեռանում է ՔՊ խմբակցությունից:

Տեսանյութեր

Լրահոս