Հակոբ Ասլանյանը փոշմանե՞լ է

Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը, որ այսօր հայտարարել էր մեկ ամսով ՔՊ-ում գործունեությունը դադարեցնելու մասին, քիչ առաջ Ֆեյսբուքի իր էջում մի երկխոսություն է հրապարակել, որտեղ նշված է որ նա շարունակում է մնալ ՔՊ կուսակցության և խմբակցության լիարժեք անդամ։

Նշենք, որ ՔՊ-ական Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքի միջոց Հակոբ Ասլանյանին sms է ուղարկել՝ հետաքրքրվելով. «Իսկապե՞ս նման բան եք ասել», ինչին ի պատասխան Հակոբ Ասլանյանը գրել է, որ իր այսօրվա հայտարարությունը հիմնված է եղել «սխալ տեղեկությունների վրա»։

Տեսանյութեր

Լրահոս