ՔՊ-ական Դավիթ Առուշանյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել
ՔՊ-ական Դավիթ Առուշանյանը ԱԺ նախագահին է ներկայացրել մանդատից հրաժարվելու դիմում։ Այս մասին 24News-ին ասել է ԱԺ նախագահի մամլո խոսնակ Մովսես Հարությունյանը։
24News-ը կապ հաստատեց ՔՊ պատգամավորի օգնականի հետ, որը փոխանցել էր, որ Առուշանյանի հետ խոսել չի լինի այս պահին, հնարավոր կլինի ավելի ուշ։
Հիշեցնենք, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին անցկացվեցին նախնական ընտրություններ՝ փրայմերիզ, որին ինքնառաջադրվել էր և 7 թեկնածու՝ այդ թվում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Դավիթ Առուշանյանը, փրայմերիզի արդյունքներով Սարիկ Մինասյանը ճանաչվել է հաղթող և նա էլ կնշանակվի քաղաքապետի պաշտոնակատար։