Ես առավել մտահոգված եմ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող թաքուն գործընթացով. Աշոտյան

«Ցավոք, մեր նորագույն պատմության մեջ այնքան դասեր կան մեր իսկ արածներից, որ չենք քաղել։ Եթե սեփական սխալներից դասեր չենք քաղել, Սիրիայի սխալներից ի՞նչ դասեր պետք է քաղենք»,- հերթական դատական նիստից հետո 168.am-ի հետ ավանդական հարցուպատասխանի ժամանակ, անդրադսռնալով սիրիական զարգացումներին` նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Մենք սովորելու ունա՞կ ազգ ենք,- հարց ուղղեց հանրապետական գործիչը` պարզաբանելով,- Դա բացարձակ կապ չունի կրթության հակաարշավի, հակաքարոզչության հետ, որն իրականացնում է վարչապետի աթոռը զբաղեցրած մարդու կինը։ Մենք սովորելու ունա՞կ ազգ ենք։ Մենք նույնիսկ սեփական սխալներից չենք սովորում»։

Անդրադառնալով հայ և թուրք պաշտոնյաների վերջին հանդիպմանը` Արմեն Աշոտյանը նկատեց. «Ինչ-որ աշխատանքային հանդիպման մասին կարդացի մամուլում։ Ակնհայտ է, չէ՞, որ դրանից առաջ եղել է ոչ ֆորմալ քննարկում։ Այդ ի՞նչ որոշեցին որոշ գերատեսչությունների ներկայացուցիչներ` այդ օրը գնալ։

Այսինքն`թաքուն պրոցես է ընթանում, դրանից է պետք վախենալ։ Ես ավելի մտահոգված եմ Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող թաքուն գործընթացով, որովհետև հիմա աշխարհով մեկ գեոպոլիտիկ աճուրդ է` «распродажа», ու, ցավոք սրտի, Հայաստանը ոչ թե գնորդ է այդ աճուրդում, այլ` ապրանք»։

 

Տեսանյութեր

Լրահոս