Քոչարյանը սկսել է «ահաբեկել» իր թրի տակով չանցնողներին. «Ես էն տղեն եմ, որ Վահե Ղազարյանին հանել տվեցի». «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ խմբակցությունում շարունակվում են թեժ երեկոներն ու բուռն առավոտները։ Բանն այն է, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը սկսել է աջ ու ձախ թուրը կտրել ու «ահաբեկել» իր թրի տակով չանցնողներին, թե բա` տեսեք, ես էն տղեն եմ, որ Վահե Ղազարյանին հանել տվեցի, վստահեցնում է, թե հենց իր «դոսյեով» է Փաշինյանը հեռացրել մտերիմ ընկերոջը։

Ասում են՝ հիմա էլ Քոչարյանի ատամի տակ է մնացել սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը, ում, ըստ ՔՊ-ականների, ինչ-որ հարցով դիմել էր պատգամավորը, սակայն կոշտ մերժում էր ստացել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031