
Երևանում բախվել է 3 մեքենա. 1-ը կողաշրջվել է

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում Արտաշիսյան փողոցի թիվ 62 շենքի դիմաց բախվել են «Nissan», «ՎԱԶ 2121» և «Reno» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Բախման հետևանքով «Նիվան» կողաշրջվել և հայտնվել է ճանապարհի մեջտեղում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ «Նիվան» բախվել է «Nissan»-ին, «Nissan»-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Reno»-ին։