Սպիտակ տուն. ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Սիրիայի արտակարգ իրադարձություններին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա թիմը ուշադիր հետևում են Սիրիայում տեղի ունեցող արտակարգ իրադարձություններին, ասվում է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Շոն Սավետի հայտարարության մեջ։

«Նախագահ Բայդենը և նրա թիմը ուշադիր հետևում են Սիրիայի արտակարգ իրադարձություններին և մշտական կապի մեջ են տարածաշրջանային գործընկերների հետ», – ասվում է Սավետի հայտարարության մեջ:

Այսօր առավոտյան հայտնի է դարձել Դամասկոսը թուրքամետ ուժերին հանձնելու մասին։ Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադի իշխանությունն ընկել է։ Նրա գտնվելու վայրը հայտնի չէ։ Reuters-ի հաղորդմամբ, Ասադը հավանաբար զոհվել է ավիավթարի ժամանակ։

«Հայաթ Թահրիր ալ-Շամի» գլխավորած թուրքամետ խմբավորումների կայծակնային հարձակումը սկսվել էր նոյեմբերի վերջին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031