
Թուրքիան 2024թ. առաջին 9 ամսում 49․2 մլն զբոսաշրջիկ է ընդունել

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյն անդրադարձել է 2024-ի առաջին 9 ամսում տուրիզմի ոլորտում ստացված եկամուտներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա հայտարարել է, որ այդ ընթացքում Թուրքիան ընդունել է 49․2 միլիոն այցելու, ինչի արդյունքում էլ ոլորտում ստացված եկամուտները կազմել են 46․9 միլիարդ դոլար։
Էրսոյի խոսքով՝ արդյունքում տարեկան եկամուտների աճը կազմել է 7, իսկ այցելուների թվի աճը՝ 9 տոկոս։
Բացի այդ, թուրք նախարարն ընդգծել է, որ մինչև տարեվերջ նպատակ ունեն ընդունել 61 միլիոն զբոսաշրջիկ։