Ռուսաստանը պիտի գրողի ծոցը գնա. Զելենսկի
Ցանկալի է, որ Ռուսաստանը հասկանա, թե ինչ է անում. սպանում է մեզ, իսկ մենք պաշտպանվում ենք ու պայքարում թշնամու դեմ։ Դրա մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է TCH-ը։
Երբ Զելենսկին հարցրել են, թե ինչ զիջումներ պետք է գնա Ռուսաստանի Դաշնությունը հնարավոր խաղաղ բանակցությունների ընթացքում, նա պատասխանել է. «Ինչի՞ պետք է գնա Ռուսաստանը։ Պիտի գրողի ծոցը գնա: Ցանկալի է, որ նա հասկանա, թե ինչ է անում՝ սպանում է մեզ, իսկ մենք պաշտպանվում ենք ու պայքարում թշնամու դեմ։ Առայժմ մեր ծրագրերն անփոփոխ են։ Իհարկե, մենք իսկապես ցանկանում ենք ավելի ուժեղ լինել, որպեսզի այս պատերազմն ավարտվի 2025 թվականին։ Կներեք ոչ դիվանագիտական արտահայտության համար»։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է այս հայտարարությանը:
«Ըստ երևույթին, նա չափաբաժնի ազդեցության տակ է եղել։ Մնում է՝ Զելենսկին հուսահատությունից սկսի արտաթորել ուղիղ եթերում։ Նա արդեն փորձել է մնացած ամեն ինչ: Էժանագին մի երևույթ, որն ուկրաինացի ժողովրդի վրա չափազանց թանկ արժեցավ»,-նշել է Զախարովան։