
Չինաստանը մեկնաբանել է իրավիճակը Սիրիայում

Չինաստանը խոր մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիս-արևմուտքում տիրող իրավիճակի կապակցությամբ և հայտարարել, որ կաջակցի երկրին ազգային անվտանգության և կայունության ապահովման ջանքերում։
Դրա մասին երկուշաբթի է հերթական մամուլի ասուլիսում պատասխանելով Սիրիայում լարվածության սրմանն առնչվող հարցին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ծիանը։
«Որպես Սիրիայի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող երկիր՝ Չինաստանը պատրաստ է ակտիվ ջանքեր գործադրել՝ կանխելու համար երկրում իրավիճակի հետագա վատթարացումը»,-ընդգծել է Չինաստանի ԱԳՆ խոսնակը։