Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը պաշտպանել է Ուկրաինայի կողմից ժամանակավոր զիջումների գաղափարը

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքային ժամանակավոր զիջումները կարող են քայլ լինել Ռուսաստանի հետ պատերազմի ավարտին։ Նրա համոզմամբ՝ նման միջոցը չի նշանակում, որ Կիևն ընդմիշտ կհրաժարվի այդ տարածքներից։

«Կարևոր է, որ դրա դիմաց Ուկրաինան անվտանգության երաշխիքներ ստանա։ Դա կարող է լինել ՆԱՏՕ-ին անդամակցությունը կամ ուկրաինացիներին զինելու և աջակցելու այլ միջոցներ»,- Table.Briefings-ին տված հարցազրույցում շեշտել է Ստոլտենբերգը:

ՆԱՏՕ-ի նախկին ղեկավարը պաշտպանել է Զելենսկու պահանջը՝ հրադադարի դեպքում Ռուսաստանին որևէ տարածք չզիջել, սակայն ընդգծել է, որ դա գործնականում իրականացնել դժվար կլինի, գրում է գերմանական Bild պարբերականը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ ռազմաճակատի երկայնքով զինադադարը հնարավոր է, եթե Ուկրաինան ստանա ՆԱՏՕ-ին միջազգայնորեն ճանաչված սահմաններում անդամակցելու երաշխիքներ։ Ըստ Զելենսկու՝ երկրի ամբողջական տարածքային ամբողջականության վերականգնումը հնարավոր է ապագայում դիվանագիտական ​​միջոցներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս