Էրդողանը հավատացրել է, որ Սիրիայում իրադարձություններն իրեն «հանկարծակիի» են բերել

Մենք ուշադիր հետևում ենք վերջին մի քանի օրերի ընթացքում հարևան Սիրիայում հանկարծակի բռնկված իրադարձություններին։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ դրա մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ըստ նրա՝ Թուրքիան պատրաստ է նպաստել «տարածաշրջանում հրդեհը մարելուն»։

Նա հավելել է, որ Թուրքիան, իր ազգային անվտանգության առաջնահերթությունների շրջանակում, տեղում վերահսկում է գործընթացը և ձեռնարկում բոլոր անհրաժեշտ միջոցները։

«Թուրքիան կողմ է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը և Սիրիայի ժողովրդի օրինական պահանջներին համապատասխան կայունության ձեռքբերմանը»,-նշել է Էրդողանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031