ՄԱԿ-ը և ՆԱՏՕ-ի երկրները Սիրիայում բռնությունը դադարեցնելու կոչ են արել

ՆԱՏՕ-ի անդամ երկրները Սիրիայում բռնությունը դադարեցնելու կոչ են արել, երբ անցյալ չորեքշաբթի ապստամբները ներխուժել են կառավարության վերահսկողության տակ գտնվող տարածքներ:

Համատեղ ուղերձում ՆԱՏՕ-ի անդամ երկրները հայտարարել են խաղաղ բնակիչներին պաշտպանելու, մարդկանց հետագա տեղաշարժը և մարդասիրական օգնության ընդհատումները կանխելու անհրաժեշտությունը։

Սիրիայի կառավարության վերահսկողության տակ գտնվող տարածքներ ապստամբների ներխուժումից հետո Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները կոչ են արել թուլացնել բռնությունը Սիրիայում, հայտնում է Euronews-ը։

Համատեղ հայտարարության մեջ ՆԱՏՕ-ի երկրները կոչ են արել պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքները՝ կանխելու մարդկանց հետագա տեղահանումը և հումանիտար օգնության մատակարարման խափանումները:

ՄԱԿ-ի մշտական ​​համակարգող և հումանիտար հարցերով համակարգող Ադամ Աբդելմուլան միաժամանակ կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևմուտքում, մասնավորապես՝ Հալեպում և երկխոսություն սկսել համապատասխան կողմերի միջև, հայտնում է news.cn-ը:

Հալեպում չորեքշաբթի սկսված բռնության վերջին սրացումը «հանգեցրել է անմեղ խաղաղ բնակիչների, ներառյալ՝ կանանց և երեխաների ողբերգական մահվան, քաղաքացիական ենթակառուցվածքների վնասման և հիմնական ծառայությունների ընդհատման»,-ասվում է Աբդելմուլայի հայտարարության մեջ:

Դա տեղի է ունեցել «այն ժամանակ, երբ անթիվ մարդիկ, որոնցից շատերն արդեն տառապել են տեղահանության պատճառով, այժմ ստիպված են վերստին փախչել՝ թողնելով իրենց տներն ու ապրուստը»,-հավելել է նա:

Տեսանյութեր

Լրահոս