Համալսարաններից հետո հերթը դպրոցներինն է. Վրաստանի նախագահը դպրոցականներին կոչ է արել միանալ ցույցերին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դպրոցականներին կոչ է արել միանալ իշխանությունների դեմ բողոքի ակցիաներին՝ ընդգծելով, որ համալսարաններից հետո հերթը դպրոցներինն է: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:

Մինչդեռ կրթության նախարարը «անընդունելի» էր որակել կրթական գործընթացի քաղաքականացումը։

Վրաստանի ՆԳՆ-ն կտրականապես դեմ է բողոքի ակցիաներին անչափահասների ներկայությանը։ Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեսանյութ էր հայտնվել, որում երեխան շիշ է նետում ուժայինների ուղղությամբ։ Սրանից հետո Վրաստանի ՆԳՆ-ն կոչ է արել ծնողներին հեռացնել իրենց երեխաներին հանրահավաքներից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031