
Ամենայն հայոց սուտասանը՝ արծրուն անունով, եկել ու հիմա էլ քարոզում է կրթություն․ Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․
«Ի՞նչ է Կրթությունը։ 20%-ով՝ գիտելիք, 30%-ով՝ հմտություն և 50%-ով՝ արժեքներ։ Իսկ արժեքները փոխանցվում են ոչ թե ճառելով կամ բացատրելով, այլ սեփական օրինակով։ Միայն ու միայն սեփական օրինակով։
Հիմա ամենայն հայոց սուտասանը՝ արծրուն անունով շողոքորթ սրիկան, որ ֆեյսբուքյան մեծ լսարան է ձեռք բերել կեղծիքի, արյան ու պարտության վրա կառուցված նիկոլական քարոզչության շնորհիվ, եկել ու հիմա էլ քարոզում է կրթություն։
Ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է քարոզել, որ կրթությունը առնվազն կիսով չափ բաղկացած է կեղծիքից ու շողոքորթությունից։ Իսկ դա պարզապես նշանակում է պղծել կրթության գաղափարն ինքնին»։