Հայ բռնցքամարտիկները 8 ոսկի են նվաճել «Բարեկամության գավաթ» միջազգային մրցաշարում
Հայաստանը ներկայացնող 8 բռնցքամարտիկներ ոսկե մեդալներ են նվաճել «Բարեկամության գավաթ» բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան։
Նշենք, որ մրցաշարն անցկացվել է նոյեմբերի 27-ից 30-ը «Դինամո» մարզահամալիրում, որին մասնակել են Հայաստանի, Վրաստանի Ռուսաստանի, Իսրայելի, Մոլդովայի, Իրանի և Հունաստանի պատանի բռնցքամարտիկները։
«Տիգրան Կիրակոսյանը (46կգ) , Հակոբ Շարբաթյանը (48կգ), Նարեկ Մխիթարյանը (50կգ), Հայկ Կարապետյանը (54կգ), Սուրեն Կատվալյանը (57կգ), Էրիկ Ապերյանը (60կգ), Էդգար Սուքիասյանը (70կգ) և Արամ Թումանյանը (+80կգ) դարձել են ոսկե մեդալակիրներ»,–հայտնում է ֆեդերացիան։
Ոսկի են նվաճել նաև Վրաստանը ներկայացնող Մատե Վոլոշինին (52կգ) և Ալեքսանդրե Բալաձեն (80կգ), Իսրայելը ներկայացնող Օրել Կիկիսը (63կգ) և Մաքս Մելտսերը (75կգ), ինչպես նաև Հունաստանը ներկայացնող Ցապտիս Ալեքսանդրոսը (56կգ)։
Մրցաշարում հայ մարզիկները նաև 11 արծաթ և 7 բրոնզե մեդալներ են նվաճել։
Ընդհանուր առմամբ 130-ից ավելի մարզիկ պայքարել են մեդալների 13 հավաքածուի համար։ 13 քաշային կարգերից 8-ում հաղթեցել են հայ մարզիկները։