Բաժիններ՝

Պարեկները Արտաշատում ատրճանակով շրջող անչափահաս տղայի են հայտնաբերել

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ մի անչափահաս տղա ատրճանակով զինված շրջում է քաղաքում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ կարճ ժամանակում պարզվում է, որ ատրճանակով զինված տղան Արտաշատից ուղևորվել է Երևան-Երասխ մայրուղի։

Պարեկները օպերատիվորեն հասնում են Երևան-Երասխ ավտոճանապարհ ու Արտաշատի վարչական տարածքում հայտնաբերում են նրան ապա տեղափոխում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Արտաշատի բաժին։ Տղայի մոտ հայտնաբերվում է նաև ատրճանակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031