
«Միցուբիշի»-ն բախվել է Երևան-Երասխ միջքաղաքային էլեկտրագնացքին, որում եղել է 70 ուղևոր

Նոյեմբերի 30-ին՝ 19:30-ի սահմանում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Մասիս-Արտաշատ վազուրդում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան, անտեսելով երթևեկության կանոնները, հայտնվել է երկաթգծի ինքնակարգավորվող անցումի վրա, և բախվել է Երևան-Երասխ միջքաղաքային էլեկտրագնացքին: Այս մասին հաղորդում են են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։
«Հարվածը հասել է գնացքի երկրորդ վագոնին, գնացքում եղել են 70 ուղևորներ, որոնք, բարեխտաբար, չեն տուժել: ՃՏՊ-ի հետևանքով էլեկտրագնացքը ուշացել է մոտ 1 ժամով, ինչի համար ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը։
Այս տարվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը հասել է 13-ի: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ավտոտրանսպորտի վարորդներին եւս մեկ անգամ հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները երկաթուղային գծերն անցնելիս/հատելիս, ինչը թույլ կտա պահպանել քաղաքացիների կյանքն ու գույքը»,- ասված է հաղորդագրությունում։