ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Զալկալիանին հրաժարական է տվել

ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Զալկալիանին հրաժարական է տվել այն բանից հետո, երբ վրացական իշխանությունները որոշել են մինչև 2028 թվականն օրակարգից հանել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու հարցի քննարկումը, հայտնում է վրացական ընդդիմադիր «Ֆորմուլա» հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով երկրի արտգործնախարարության աղբյուրը։

«Արտաքին գործերի նախարարությունում «Ֆորմուլա»-ի աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Զալկալիանին հրաժարական է տվել»,- ասվում է հաղորդագրությունում։

Հեռուստաընկերության տվյալներով՝ իր պաշտոնը լքում է նաև Վրաստանի փոխարտգործնախարար Թեյմուրազ Ջանջալիան։

Նախօրեին Նիդեռլանդներում Վրաստանի դեսպան Դավիթ Սոլոմոնիան ևս հրաժարական է տվել՝ ի նշան բողոքի «Վրացական երազանք»-ի կառավարության «հակաեվրոպական» քաղաքականության դեմ: Օրեր առաջ, նմանատիպ պատճառաբանությամբ, պաշտոնից հրաժարվել էր նաև Բուլղարիայում Վրաստանի դեսպանը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հինգշաբթի հայտարարել է, որ երկրի իշխանությունները որոշել են մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չդնել ԵՄ-ի հետ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու և ԵՄ-ից բյուջետային դրամաշնորհներ ընդունելու հարցը։

Տեսանյութեր

Լրահոս