
Մոսկվան աշխատում է «3+3» ձևաչափը լիարժեք կառույցի վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում կայացած «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հասարակական համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն ակտիվ աշխատում է «3+3» ձևաչափը լիարժեք կառույցի վերածելու ուղղությամբ։
«Մենք բոլոր ուղղություններով շարունակում ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս գործընթացում կարևոր տեղ է զբաղեցնում «3+3» հարթակը, որն արդեն ցույց է տվել իր արդյունավետությունը։ Մենք աշխատում ենք այն լիարժեք կազմակերպության վերածել տարածաշրջանում փոխգործակցության համար»,- նշել է Գալուզինը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը տարիներ շարունակ անվտանգության ճարտարապետություն է ձևավորել Հարավային Կովկասում:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի դերն այս առումով միշտ պահանջված կլինի՝ հաշվի առնելով տարածաշրջանում և ամբողջ աշխարհում առկա դինամիկ իրավիճակը։
Ինչ վերաբերում է Հայաստանի հետ երկկողմ համագործակցությանը, դիվանագետը հույս է հայտնել, որ ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի գծով միջոցառումների շրջանակներում Մոսկվայում արդյունավետ շփումներ կլինեն: