Թուրքիային վրդովվեցրել է Կիպրոսի անդամակցության դիմումը ՆԱՏՕ-ին

Պաշտոնական Անկարան անընդունելի է համարել Կիպրոսի անդամակցության դիմումը ՆԱՏՕ-ին։ Այս մասին նշվել է Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Նշվել է, որ «այդ ուղղությամբ փորձը կխաթարի Կիպրոսի հարցում զգայուն հավասարակշռությունը և բացասաբար կանդրադառնա այդ հարցի լուծման գործընթացի վրա»։

«Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, հիշեցնում է, որ դաշինքի ընդլայնման որոշումներն ընդունվում են միաձայն և պնդում է, որ այդ գործընթացները պետք է իրականացվեն՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երկրի ազգային անվտանգության մտահոգությունները։ Առկա իրավիճակում Կիպրոսի անդամակցության դիմումը ՆԱՏՕ-ին Թուրքիայի կողմից անընդունելի զարգացում է»,- նշվել է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930