
Բորելն այցով մեկնել է Մերձավոր Արևելք. նա կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի և «Հեզբոլլահի» վրա

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կիրակի օրը՝ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ կատարած այցի ժամանակ, կոչ է արել ճնշում գործադրել ինչպես Իսրայելի կառավարության, այնպես էլ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման վրա, որպեսզի նրանք ընդունեն ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, հայտնում է Reuters-ը։
Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում Բորելը նաև կոչ է արել Լիբանանի ղեկավարներին նախագահ ընտրել՝ երկրում իշխանության երկամյա վակուումը վերացնելու համար և Լիբանանի զինված ուժերին աջակցելու համար 200 միլիոն եվրո է խոստացել։