Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ COP 29-ի հաջող կազմակերպման համար

ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել Բաքվին՝ ՄԱԿ-ի կլիմայի հարցերով գագաթնաժողովը կազմակերպելու համար: Այս մասին նշված է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:

«Շնորհավորում եմ կողմերին և COP29-ի նախագահին այս կարևոր արդյունքին հասնելու համար: Չնայած մեզ սպասվում է զգալի աշխատանք կլիմայի նպատակներին հասնելու համար՝ այսօրվա հաջողությունը նշանակալի քայլ է ճիշտ ուղղությամբ: Ամերիկացի ժողովրդի և ապագա սերունդների անունից մենք պարտավոր ենք արագացնել մեր ջանքերը՝ ավելի մաքուր, անվտանգ և առողջ մոլորակ ապահովելու համար»,- ասվում է Բայդենի հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930