
Բուքինգհեմյան պալատը երեք տարով կփակվի

Առաջիկա երեք տարիներին Բուքինգհեմյան պալատում այլևս պետական այցեր չեն լինի, այն փակվում է՝ վերանորոգման համար։
Բուքինգհեմյան պալատը փակում է իր դռները պետական այցելությունների համար առաջիկա երեք տարիների ընթացքում, քանի որ պատմական պալատը 369 ֆունտ ստեռլինգ արժողությամբ վերանորոգման է ենթարկվում:
Հաջորդ ամիս այստեղ կհյուրընկալվի Կատարի էմիրը, սակայն դրանից հետո մնացած բոլոր պետական այցերը կհյուրընկալվեն Վինձորի ամրոցում մինչև 2027 թվականը: Վերանորոգումն անհրաժեշտ է՝ հաշվի առնելով հին մալուխների և սանտեխնիկայի փոխարինման անհրաժեշտությունը։ Դրանք չեն թարմացվել 1950-ականներից ի վեր, գրում է The Times-ը։