
Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերաբերյալ պետք է կայացվի կոլեկտիվ որոշում: Այդ մասին Մերկելը նշել է իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։
«Բանակցություններն, իհարկե, չպետք է ընթանան առանց Ուկրաինայի մասնակցության: Միաժամանակ, կարծում եմ, որ Ուկրաինային աջակցող շատ երկրներ պետք է միասին որոշեն, թե երբ է կարելի խնդրի դիվանագիտական լուծումը քննարկել Ռուսաստանի հետ: Կիևը միայնակ չի կարող որոշել դա»,- ասել է Մերկելը՝ հավելելով, որ տեղյակ չէ, թե երբ դա տեղի կունենա: