Բաժիններ՝

Գերմանիան կշարունակի զենք մատակարարել Իսրայելին. Շոլցը

Գերմանիան կշարունակի զենքով աջակցել Իսրայելին, ինչի մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը. այս մասին գրում է Bild-ը:

«Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք. միևնույն ժամանակ, մեր իսրայելցի գործընկերները կարող են հույս դնել Գերմանիայի համերաշխության վրա: Սա ներառում է նաև Իսրայելի պաշտպանունակության ապահովումը, օրինակ՝ զենք և ռազմական տեխնիկա մատակարարելով»,- բրազիլական Folha de Sao Paulo թերթին ընդգծել է Շոլցը։

Նա հավելել է, որ համաձայն է Բրազիլիայի կառավարության հետ, որ Իսրայելի և Պաղեստինի համար անհրաժեշտ է երկու պետությունների լուծում։

Գերմանիայի կանցլերն այժմ Բրազիլիայում է, որտեղ Ռիո դե Ժանեյրոյում G20-ի գագաթնաժողովին հավաքվել են առաջատար արդյունաբերական և զարգացող երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարները

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930