
ՀՀ ՆԳ նախարարը Հունաստանի միգրացիայի և ապաստանի նախարարի հետ քննարկել է ոլորտին առնչվող հարցեր

Հունգարիա կատարած այցի շրջանակում Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հանդիպել է Հունաստանի միգրացիայի և ապաստանի նախարար Նիկոս Պանագիոտոպուլոսին։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ միգրացիայի ծառայության տարածած հաղորդագրությունից, քննարկվել են միգրացիոն հոսքերի կառավարման, անօրինական միգրացիայի կանխարգելման, ինչպես նաև փոխգործակցության ընդլայնման հարցեր։
Վահե Ղազարյանը Հունաստանի միգրացիայի և ապաստանի նախարարին հրավիրել է Հայաստան՝ ծանոթանալու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքին։Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փորձի փոխանակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Կողմերն ընդգծել են իրենց պատրաստակամությունը միգրացիոն ոլորտում երկկողմ համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ։