
Թուրքիայի նախագահի հետ քննարկել ենք տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանն առնչվող հարցեր․ Մայա Սանդու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ քննարկել ենք տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը, ինչպես նաև մեր երկրների միջև կամուրջ հանդիսացող Գագաուզիան: Այս մասին հայտնել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։
«Միասին մենք ձգտում ենք պահպանել գագաուզերենը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից վտանգված է, և պաշտպանել գագաուզյան մշակույթը, որը Մոլդովայի ինքնության կարևոր մասն է»,- ասել է նա։