
ՌԴ-ում զինծառայողը 1 մլն ռուբլի է ստացել գերմանական Leopard տանկը խոցելու համար

Ռուսաստանի հերոս, ավագ լեյտենանտ Իվան Ժարսկին, որը մարտի դաշտում արևմտյան արտադրության տանկ է խոցել, 1 մլն ռուբլի պարգևատրում է ստացել, հայտնում է aif.ru-ն։
Ժարսկուն գումարի վկայականները հանձնել է «Զեմլյանե» խմբի հիմնադիր Յուրի Կիսելյովը։
«Ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել Կիսելյով եղբայրներին մեզ աջակցելու և հատուկ ռազմական գործողությանը խոսքով, գործով և նույնիսկ ֆինանսապես աջակցելու համար»,- «Զեմլյանե» խմբին շնորհակալություն է հայտնել Իվան Ժարսկին։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ 27-ամյա ավագ լեյտենանտը հատուկ ռազմական գործողության գոտում խոցել է գերմանական Leopard տանկ, դա տեղի է ունեցել 2023 թվականի ամռանը Զապորոժիեի շրջանի Ռաբոտինո գյուղի մոտ։ Նա նաև ոչնչացրել է «Բրեդլի» հետևակի մարտական մեքենա և «ԲՄՊ-2» հետևակի վեց մարտական մեքենա, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի հունիսին «Զեմլյանե» խմբի հիմնադիր Վլադիմիր Կիսելյովը պարգևատրում է սահմանել արևմտյան տանկերի ոչնչացման համար:Առաջին մոդիֆիկացիայի Leopard-ի համար երաժիշտը և նրա թիմը վճարում են 700,000 ռուբլի, Leopard 2-ի համար՝ 1 միլիոն ռուբլի: