
Ցավոք, Հայաստանը դեռևս պատասխան չի տվել COP-29-ին մասնակցելու հրավերին. Ալիևի օգնական

Ցավով նշում ենք, որ հայկական պատվիրակությունը դեռևս պատասխան չի տվել COP-29-ին մասնակցելու հրավերին:
Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվականներն, այս մասին COP29-ի շրջանակներում լրագրողներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Ադրբեջանը, որպես կոնվենցիայի անդամ, հրավերներ է ուղարկել բոլոր կողմերին»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ երեկ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հայտնել էր, որ Cop 29-ին մասնակցելու հետ կապված Հայաստանը դեռևս որոշում չունի: