Թրամփն է իր նախագահության առաջին շաբաթվա ընթացքում կչեղարկի Բայդենի հրամանագրերը. Fox News
Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելուց հետո առաջին իսկ շաբաթվա ընթացքում կչեղարկի Ջո Բայդենի հրամանագրերը: Այս մասին հայտարարել է հանրապետական նախագահի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը «Fox News»-ին տված հարցազրույցում:
«Կչեղարկվեն բոլոր գործադիր հրամանները, որոնք ստորագրել են Ջո Բայդենը և Քամալա Հարիսը՝ Թրամփի առաջին վարչակազմի արդյունավետ քաղաքական ուղուց հեռանալու նպատակով»,- հայտնել է Լիվիտը:
Խոսքը վերաբերում է Սպիտակ տան գործող ղեկավարի ստորագրած 94 փաստաթղթերի։ Այդ հրամանագրերը, Լիվիտի խոսքով, հանգեցրել են միգրացիոն և տնտեսական ճգնաժամի։
Նա հավելել է, որ Թրամփն իր աշխատանքի առաջին օրերին տասնյակ նոր հրամանագրեր կստորագրի:



