
Արմավիր-Ալաշկերտ ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա

Նոյեմբերի 10-ին, ժամը 05:20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Ալաշկերտ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Օ. Ա.):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:33-ին, մարվել՝ 05:58-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը: