
Մբապեն հոգեբանական խնդիրներ ունի սկանդալային մեղադրանքներից հետո․ ԶԼՄ

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն հոգեբանական խնդիրների է բախվել այն բանից հետո, երբ հնչել են բռնաբարության մասին մեղադրանքներ նրա՝ Շվեդիա կատարած այցից հետո։ Այս մասին գրում է Get French Football News -ը։
Մադրիդի «Ռեալին» մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ ֆրանսիացին «պայքարում է հոգեբանական խնդիրների դեմ»: Ֆրանսիացի խաղացողը քննադատության էր ենթարկվել նաև իսպանական թիմում վատ մեկնարկի պատճառով։
Հոկտեմբերի 15-ին լրատվամիջոցները հայտնել են, որ Մբապեն կասկածվում է բռնաբարության մեջ, որը «կատարվել է Ստոկհոլմի հյուրանոցներից մեկում»։ Քրեական գործում ֆուտբոլիստի կարգավիճակը նշված է որպես «հիմնավոր կասկածելի», ինչը համապատասխանում է կասկածի ամենացածր մակարդակին։ Ինքը՝ ֆուտբոլիստը, այս մեղադրանքներն անվանել է «կեղծ»։