Թուրքիայի ազգային տոնին Բալայանի մասնակցելը ՀՀ ԱԳՆ-ի հետ համաձայնեցված էր. Կոստանյան

ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի՝ Թուրքիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը մասնակցությունը համաձայնեցված էր ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

«Կարծում ենք, որ դիվանագիտական շփումները տարբեր մակարդակներով, այդ թվում՝ դեսպանների մակարդակով, նորմալ պրակտիկա է։ Եղել է հրավեր, այն ընդունվել է»,- ասաց Կոստանյանը։

Փոխարտգործնախարարի խոսքով՝ թուրք դիվանագետներն էլ մասնակցում են մեր երկրի կազմակերպած ընդունելություններին։ Նա նշեց, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է գնում, որն այս պահին բավականին դինամիկ է։

Մեկնաբանելով տեղեկությունները, որ ընդունելության ժամանակ Ադրբեջանի դեսպանը սպառնացել է Բալայանին՝ Կոստանյանը դա մտահոգիչ և տհաճ միջադեպ անվանեց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930