Ժամանակն ապացուցեց, որ Սերժ Սարգսյանի որոշումներն արդարացված էին. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժամանակն ապացուցեց, որ Սերժ Սարգսյանի ԵԱՏՄ անդամակցելու եւ ՌԴ-ի հետ դաշնակցային կապերի խորացման որոշումներն արդարացված էին։

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքներից հետո նույնիսկ անհույս «արեւմտամոլներին» պարզ դարձավ, որ ՌԴ-ն Հարավային Կովկասից չի հեռանալու։

Ավելին, չի հեռանալու նաեւ ՀԱՊԿ-ն եւ ԵԱՏՄ-ն։

Հետեւաբար, Նիկոլի մարազմատիկ թեզերը, թե ՀԱՊԿ-ն դուրս է գալիս Հայաստանից՝ անլուրջ էին։

ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ, մշտապես կողմնակից է եղել ՌԴ-ի հետ դաշնակցային կապերի խորացմանն ու բազմիցս սուր քննադատել նիկոլական ռեժիմի հակառուսական դեմարշները։

ՀՀԿ-ն 2007 թվականից համագործակցության հուշագիր ունի «Միասնական Ռուսաստան» կուսակցության հետ, իսկ վերջին տարիներին այդ համագործակցությունը նոր թափ է ստացել

Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում էր, որ ՀՀ-ն դարձավ ԵԱՏՄ անդամ։

Ու ՀՀ այսօրվա տնտեսական ակտիվությունը նախ եւ առաջ պայմանավորված է ԵԱՏՄ անդամ լինելով։

Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում ընդունվեց ՀԱՊԿ ռազմավարական ծրագիրը։

2010-ին ՀՀ եւ ՌԴ նախագահների արձանագրությամբ մինչեւ 2044թ. երկարաձգվեց 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայումը Հայաստանում։

Այս ամենն արվում էր ՀՀ պետական ու ազգային շահերից ելնելով։

Առաջիկայում ՀՀԿ-ն էլ ավելի է զարգացնելու իր միջազգային կապերը գործընկեր կուսակցություննեի ու, մասնավորապես, «Միասնական Ռուսաստանի» հետ։

ՀՀԿ ԳՄ-ն ու Խորկուրդը, ինչպես նաեւ ՀՀԿ Երիտասարդական,Ուսանողական ու Կանանց խորհուրդներն արդյունավետ համագործակցում են մեր միջազգային գործընկերների հետ։

Նպատակը մեկն է՝ սպասարկել ՀՀ-ի, հայության ու արցախայության շահը։

Իսկ դա արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ թե դաշնակիցներ եւ թե գործընկերներ»։

Տեսանյութեր

Լրահոս