ՌԴ-ում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

ՌԴ-ում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի Արմեն Բալյանը, որին ՌԴ իշխանությունները մեղադրում են վարձկանության մեջ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեին։

ՔԿ-ի տվյալներով` 2024 թվականի օգոստոսին Բալյանին հեռակա մեղադրել են զինված հակամարտությանը Ուկրաինայի կողմից մասնակցելու համար, նա եղել է հետախուզման մեջ։ Ձերբակալվել է հոկտեմբերին «Դոմոդեդովոյում»` սահմանը հատելու փորձի ժամանակ, սակայն այդ մասին միայն այսօր է հայտնի դարձել։

«Հարցաքննության ժամանակ Բալյանը խոստովանել է մեղքը և մանրամասն ցուցմունք տվել` հաստատելով մարտական գործողություններին իր մասնակցության վերաբերյալ ավելի վաղ քննության կողմից պարզած տեղեկությունները», – ասվում է հայտարարության մեջ։

Ձերբակալվածի խոսքով` իր զորամասը, որը ԴԺՀ–ի տարածքում մասնակցում էր հակամարտությանը, կազմացրվել է մեծ կորուստների պատճառով։

ՔԿ-ն հայտնում է նաև, որ Բալյանը վիրավորումներից մեկը ստացել է Խերսոնի մարզում` ՌԴ զորքերի կողմից վերահսկվող Դնեպրի ափ դուրս գալու փորձի ժամանակ։ Մեղադրյալը հայտարարել է, որ նա միայն ՀՀ քաղաքացիություն ունի, հավելել են գերատեսչությունից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930