Որոշակի ժամերի կշարունակի մասամբ փակ մնալ Թամանցիների փողոցը
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ անապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը՝ ժամը 00:00-ից մինչև 08:00-ն փուլ առ փուլ՝ միակողմանի փակ է լինելու Թամանցիների փ. – Արտաշատի խճ. օղակաձև հատումից մինչև Թամանցիների փ. – Արշակունյանց պ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը:
«Հորդորում ենք վարորդներին՝ աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: