Թուրքիայում պատրաստվում են ընդունել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծ

Թուրքիայի կառավարությունը պատրաստվում է խորհրդարանի վավերացմանը ներկայացնել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագիծ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ հրապարակված գրավոր հայտարարության՝ օրենքն ուղղված է լինելու «այլ երկրների կամ օտարերկրյա կազմակերպությունների համար աշխատողների դեմ, որոնք սպառնում են Թուրքիայի ազգային անվտանգությանը»։

Օրինագծով այդ արարքի համար նախատեսվում է մինչև 7 տարվա ազատազրկում։

Նմանատիպ օրենք է ընդունվել նաև Վրաստանում, որը լուրջ քաղաքական ճգնաժամ էր առաջացրել այդ երկրում։ Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որը, ըստ ընդդիմության, կրկնում է «օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենսդրությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930