Ռուսաստանը և Վրաստանը հարևաններ են` ընդհանուր հավատով և պատմությամբ․ Մեդվեդև

Ռուսաստանը և Վրաստանը հարևաններ են` ընդհանուր հավատով և պատմությամբ, իսկ 2008 թվականին Հարավային Օսիայում տեղի ունեցած պատերազմի համար պատասխանատվություն է կրում միայն Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Մեդվեդևը նշել է, որ Եվրամիության և ՆԱՏՕ-ի նկատմամբ վերաբերմունքը Վրաստանում փոխվել է։

«ՆԱՏՕ-ն ռազմական դաշինք է, Եվրամիությունը բավական հեռու է դրանից, ես չեմ էլ խոսում ԱՄՆ-ի մասին»,-ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս