
ԵԱՀԿ-ն հուսով է, որ Վրաստանի իշխանությունները հաշվի կառնեն բոլոր առաջարկությունները և երկիրը կմոտեցնեն ԵՄ-ին

ԵԱՀԿ-ն հուսով է, որ խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանի իշխանությունները հաշվի կառնեն բոլոր առաջարկությունները և կհաղթահարեն բոլոր մարտահրավերները։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ հատուկ համակարգող Պասկալ Ալիզարը։
«Ուզում եմ անկեղծ հույս հայտնել, որ երեկ ընտրված ղեկավարությունը հաշվի կառնի առաջարկությունները, կհաղթահարի երկրի առջև ծառացած հիմնական մարտահրավերները, և հուսով եմ, որ իշխանությունները Վրաստանը կմոտեցնեն նպատակներին, որոնք կապված են Եվրամիությանն անդամակցության հետ»,- ասել է Ալիզարը։